Արցախում դիպուկահարի կրակոցից քաղաքացիական է զոհվել

Արցախում դիպուկահարի կրակոցից քաղաքացիական է զոհվել

PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել։ Այդ մասին հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Նախնական տեղեկություններով, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- հաղորդել է Թադևոսյանը։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---