ՌԴ-ում ալկոհոլից 32 մարդու մահվան գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել

ՌԴ-ում ալկոհոլից 32 մարդու մահվան գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՌԴ Օրենբուրգի շրջանում կեղծ ալկոհոլից 32 մարդու մահվան գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել։ Ձերբակալվել են Ադրբեջանում ծնված Շառլան Բաղազադեն, Սադիգ Ալիևն ու նրա ազգակիցը, գրում է Haqqin.az-ը ռուսական լրատվամիջոցների վրա հղումով։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 238 հոդվածի 3-րդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրություն։

Կեղծ ալկոհոլից թունավորումների մասին հաղորդագրություններ սկսեցին հայտնվել հոկտեմբերի լույս 7-ի գիշերը։ Իրավապահ մարմինները հայտնաբերել են արտադրամասն ու պահեստը։ Առգրավվել է ավելի քան 600 լ սպիրտ պարունակող հեղուկ։ Հարուցվել է 6 քրեական գործ, որոնք միավորվել են մեկ վարույթում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---