ՀՀ-ն 2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով առաջին եռյակում է

ՀՀ-ն  2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով առաջին եռյակում է

PanARMENIAN.Net - 2021-ին Ռուսաստանում ներգաղթյալների ռեկորդային աճ է գրանցվել՝ 398,000 մարդ։ Այդ թիվը բխում է կառավարության կանխատեսումից, որտեղ միգրանտների կրկնակի աճ է նախատեսված։

2021-ին ՌԴ ներգաղթյալների թվով Հայաստանը հայտնվել է առաջին եռյակում։ 2021-ի հունվար-հուլիսին ՀՀ-ից Ռուսաստան է ժամանել 20,000 միգրանտ, գրում է MK.ru-ն։

Առաջին տեղում Տաջիկստանն է՝ 38,000, երկրորդում՝ Ուկրաինան՝ 26,000։

Նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով Ռուսաստանում այժմ մոտ 7 մլն այլ երկրների քաղաքացիներ կան։ Իսկ նրանց իրական քանակը կարող է գերազանցել 10 միլիոնը։, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 8%-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---