Կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը![]() 11 նոյեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը։ Գործադիրը նման որոշում է ընդունել Առողջապահության նախարարության առաջարկով։ Նախարարությունն այդ անհրաժեշտությունը հիմնավորվել է համաճարակային լարված իրավիճակով։ Ըստ որոշման, մինչև հունիսի 20-ը կպահպանվի ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։ Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի: Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 325,521-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1482-ով: Մահվան 43 դեպք է գրանցվել, 36-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6867 դեպք կա, այլ պատճառով՝ 1360։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |