26 նոյեմբերի 2021 - 12:25 AMT
Վարդենիսում Մոնթեի հուշարձան և համանուն պուրակ է բացվել

ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի Խաղաղության հրապարակում տեղի է ունեցել Մոնթեի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957-ի նոյեմբերի 25-ին՝ Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։

Վարդենիսի ղեկավար Արամ Մելքոնյանի հովանավորությամբ, Վարդենիսի համայնքապետարանի և քաղաքացի Գևորգ Գապոյանի նախաձեռնությամբ և համատեղ ֆինանսավորմամբ կառուցված պուրակի և հուշարձանի բացումը նախատեսված էր դեռևս 2020 թվականին, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ, այնուհետև՝ Արցախյան 44-օրյա պատերազմով:

Արարողությունը եզրափակեցին համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթեի հեղինակային խոսքերով:

Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ 1993 թվականին ազատագրել է Քարվաճառը, որը, 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 25–ին` Մոնթեի ծննդյան օրը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։