Սուքիասյան․ Կարծում եմ` Սիրադեղյանը համաձայն չէր գալ ու որոշ ժամանակ բանտարկված լինել![]() 4 դեկտեմբերի 2021 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով դեկտեմբերի 3-ին մասնակցել է գրող և պետական գործիչ Վանո Սիրդաեղյանի հոգեհանգստի արարողությանը, կարծիք է հայտնել, որ վերջինս համաձայն չէր վերադառնալ ու որոշ ժամանակ բանատարկության մեջ անցկացնել, հայտնում է 24News.am-ը։ «Սիրադեղյանը շատ լավ պատկերացնում էր դատաիրավական համակարգը, նա իր մարդ տեսակով համաձայն չէր, որպեսզի գար և որոշ ժամանակ բանտարկված լիներ մինչև այդ դատական պրոցեսները։ Դա իր ընտրությունն է եղել, ես գիտեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ կապ է պահպանել Սիրադեղյանի հետ։ Սուքիասյանը նշել է նաև, որ Սիրադեղյանը յուրահատուկ, տաղանդավոր մարդ էր, իր մտավորական ճիշտ կեցվածքով գտել է ծառացած խնդիրների լուծումները, «վերջ է դրել քաոսային վիճակին և ամրապնդել պետականության հիմքերը»։ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել են հայրենի Կոթի գյուղում: Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ Վանո Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։ ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |