«Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2009» VI ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանում ապրիլի 17-20

PanARMENIAN.Net - «Շինարարություն եւ վերանորոգում EXPO 2009» VI ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանում 2009թ. ապրիլի 17-20 «Տուն Դեպո» Շինանյութի տոնավաճառում: Ինչպես PanARMENIAn.Net-ին հաղորդել են «Լոգոս» Էքսպո Կենտրոն ՍՊԸ-ում, «Շինարարություն եւ Վերանորոգում» ցուցահանդեսը իրավամբ ճանաչվել է որպես խոշորագույն ճյուղային մասնագիտացված ցուցահանդես` անկախ Հայաստանի պատմության մեջ:



Ցուցահանդեսի հիմնական նպատակը նյութերի, իրերի (արտադրատեսակների) եւ կառուցվածքների արդյունավետ տեխնոլոգիաների, դրանց արտադրության համար նախատեսված առաջադեմ սարքավորումների, տեխնիկական լուծումների, շինարարական համալիրի բնագավառում ներդրումների ներկայացումն է:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Շինարարություն եւ Վերանորոգում» ցուցահանդեսը նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը մասնակից-ընկերությունների միջեւ, բարձրացնում է նրանց հեղինակությունը, զարգացնում է բիզնեսը, տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն շինարարական շուկայի մասին:



Ցուցահանդեսի աշխատանքում սպասվում է արտերկրից ավելի քան 70 առաջատար շինարարական ընկերությունների մասնակցությունը, ինչը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ Հայաստանի էկոնոմիկայում միջազգային ներդրումների աճի համար: Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ (ներկայացումներ), ինչպես նաեւ կլոր սեղաններ հետեւյալ թեմաներով` «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը արդի շինարարության մեջ»; «Արդի դիզայներական գաղափարների նպատակահարմար օգտագործումը ինտերիերում եւ էքստերիերում»:



Ցուցահանդեսի մասնակիցներն են` Շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ավելի քան 70 տեղական եւ արտասահմանյան շինարարական, ներդնող, խորհրդատվական, նախագծային, դիզայներական եւ այլ ընկերություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Տուն Դեպո»-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միության, Հայաստանի շինարարների միության, Հայկական Զարգացման Գործակալության, Հայաստանի ճարտարապետների միության պաշտոնական աջակցությամբ:



LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից եւ առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական եւ միջազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման գործում: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն իրականացնում է ժամանակակից մարկետինգային ռազմավարություն` օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային գործունեության փորձը եւ նվաճումները: Գործունեության բոլոր 9 տարիների ընթացքում LOGOS EXPO Center - ը կազմակերպել է ավելի քան 90 մասնագիտացված եւ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները: ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների, միությունների, արտասահմանյան երկրների դեսպանատների մշտական աջակցությամբ LOGOS EXPO Center ընկերությունը տարեկան անցկացնում է մինչեւ 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են մեր տնտեսության դինամիկ զարգացումը: 9 տարիների ընթացքում ցուցահանդեսների տեղական եւ օտարերկրյա մասնակիցների թիվը գերազանցել է 10000-ը, այցելուների թիվը հասել է մոտ 50000-ի, իսկ ցուցադրման ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 35000 մ.ք.:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---