Վոլոդյա Գրիգորյանը դրսում է երդվել․ Ոստիկանությունը փակել էր Փարաքարի համայնքապետարանի մուտքը

Վոլոդյա Գրիգորյանը դրսում է երդվել․ Ոստիկանությունը փակել էր Փարաքարի համայնքապետարանի մուտքը

PanARMENIAN.Net - Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալությունը տեղի է ունեցել արտասովոր պայմաններում:

Ոստիկանությունը փակել է Փարաքարի համայնքապետարանի մուտքը և թույլ չի տվել Վոլոդյա Գրիգորյանին ներս մտնել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Համայնքապետի թեկնածուն էլ երդվել է Մշակույթի տան դիմաց տեղադրված ամբիոնի մոտ: Վոլոդյա Գրիգորյանն իր աջակիցների դիմաց ընթերցել է համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը փորձել են ոստիկաններից պարզաբանում ստանալ՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս մտնել համայնքապետարան, ոստիկանները որևէ հիմք չեն ներկայացրել, միայն ասել են, թե ժամանակավորապես մուտքն արգելված է:

Փարաքար խոշորացված համայնքում միանգամից երկու թեկնածու՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

Դեկտեմբերի 23-ին նախատեսված է երկու նոր համայնքապետի երդմնակալության արարողությունը:

ՏԻՄ ընտրության արդյունքներով առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, որը ստացել էր ձայների 48.94%-ը, «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել էր 23.51%, իսկ ՔՊ-ն 27.54%-ը և որևէ կուսակցություն մեծամասնություն չէր կազմել: ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան դաշինքը» առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---