Չավուշօղլու․ Թուրքիայի և ՀՀ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում կլինի27 դեկտեմբերի 2021 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ «Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթերը կմեկնարկեն առաջիկա օրերին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել էր, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Իսկ ՀՀ-ն կներկայացնի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |