Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի հեռավոր գյուղերի երեխաներին

Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի հեռավոր գյուղերի երեխաներին

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Ամանորին ընդառաջ մեկ օրում ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականցրել Լեռնային Ղարաբաղում։

Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխայի, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ։ Երեխաներին նաև շնորհակալություն են հայտնում Ամանորի հանդեսի համար։ Վաղը ամանորյա ակցիաները կշարունակվեն Ասկերանի շրջանում»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մոտ 70 հումանիտար ակցիա կանցկացնեն և նվերներ կմատուցեն ավելի քան 8000 երեխայի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերում։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---