Վիրուսաբան․ Կան բոլոր շանսերը, որ պանդեմիան շուտով կավարտվի![]() 15 հունվարի 2022 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Վիրուսաբան Կոնստանտին Չումակովը «Ռադիո Ռոսսիի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե կան բոլոր շանսերը, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, ինչը հաստատում է նաև պատմությունը։ Մասնագետը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ պանդեմիաները 2-3 տարուց ավելի չեն տևում։ Նա օրինակ է բերել իսպանական գրիպի պանդեմիան, որը լուրջ փորձություն էր մարդկության համար, գրում է Gazeta.ru-ն։ «Ըստ տարբեր գնահատականների, 50-100 մլն մարդ է մահացել այդ գրիպից։ Բայց դա 2.5 տարի է տևել։ Եվ այդ վիրուսը չի վերացել, այն ուղղակի վերածվել է սեզոնային գրիպի»,-ասել է նա։ Չումակովը նաև նշել է, որ մահացությունն օմիկրոնից ընկել է մինչև 0․1% նախկին շտամմերի 2%-ի համեմատ։ Ըստ նրա, այն ժամանակ պատվաստանյութ չի եղել և բոլորը հիվանդացել են՝ դրանով իսկ ձևավորելով պոպուլյացիոն իմունիտետ։ «Քանի որ հիմա «օմիկրոնն» է ի հայտ եկել, գուցե, սա այն շանսն է, որ շուտով ամեն ինչ կավարտվի»,-ասել է Չումակովը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսն ասել էր, որ 2022 թվականը պետք է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը հանդիսանա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |