300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ. Նախագիծն ընդունվել է18 հունվարի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց միջև գործարքներին։ Ազգային ժողովոը երկրորդ ընթերցմամաբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024թ. հունվարի 1-ից։ Նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։ Կողմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 66 պատգամավոր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ և ձեռնպահ են քվեարկել։ Ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տալու մտադրության մեջ։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցումը Կենտրոնական բանկի առաջարկով կիրառման ժամկետը փոխվել է։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |