Ըստ փորձագետների՝ Ուկրաինայում ռազմական գործողության դեպքում ռուսական ռուբլին 20% անկում կգրանցի19 հունվարի 2022 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում ռազմական գործողության և ի պատասխան Արևմուտքի կոշտ պատժամիջոցների դեպքում ռուսական ռուբլին 20% անկում կգրանցի։ Այդպիսի եզրակացության են եկել «Ռենեսանս Կապիտալ» ընկերության վերլուծաբանները։ Դոլարի փոխարժեքն այդ դեպքում կարող է հասնել 85-90 ռուբլու։ Ըստ տնտեսագետ Սոֆյա Դոնեցի, ռուսական արժույթն արդեն իսկ 5% անկում է ունեցել Ուկրաինայի շուրջ լարվածության պատճառով, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ «Ռենեսանս Կապիտալի» մասնագետների, ՌԴ կանոնակարգողները նման հոռետեսական սցենարի դեպքում կարող են այնպիսի հրատապ միջոցների դիմել, ինչպիսիք են կապիտալի շարժի վերահսկման տարրերն ու միջնորդավճարը ոչ ռեզիդենտների համար՝ դաշնային փոխառության պարտատոմսերի վաճառքի դեպքում, դանդաղեցնելու համար օտարերկրյա կապիտալի փախուստը երկրից։ Վերլուծաբանները նաև չեն բացառում, որ ՌԴ Կենտրոնական բանկը ստիպված կլինի արժութային ներարկումներ անել ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |