ԱԽ քարտուղար. Սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող

ԱԽ քարտուղար. Սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին, ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։

«Նման վտանգ չկա», - վստահեցրել է Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։

Հունվարի 19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասներ ներկայացնելով առաջարկների փաթեթից՝ ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ Բաքվից դեռևս պատասխան չունեն։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերին, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում, հայտարարել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է:

Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված ՀՀ առաջարկներին, հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---