ԵՄ-ն €2 մլրդ կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումների փաթեթի շրջանակում![]() 5 փետրվարի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը 2 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է Ադրբեջանի ԱՄՆ մամուլի ծառայությունը։ «Եվրահանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակում Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացվել և այժմ քննարկվում է կոնկրետ նախագծերի իրականացման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։ Վարհեյին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում «իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կոմունիկացիաների հարցում գործակցության խնդիրներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |