Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին![]() 25 փետրվարի 2022 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ասել է, որ նման որոշումներ կայացնելիս, կառավարությունը «առաջնորդվելու է բացառապես երկրի շահերով», գրում է Sputnik Georgia-ն: «Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ, հաշվի առնելով մեր ազգային շահերը, Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և ժողովրդին»,-ասել է նա։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։ ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |