Ստեփանակերտը հոսանքազրկված չէ․ Գազամատակարարման դադարեցման պատճառով խնդիրներ կան![]() 11 մարտի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքել է քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը, հայտնում է Sputnik Արմենիան։ Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ «Ոչ, Ստեփանակերտում հոսանք կա, ուղղակի տեղ-տեղ անջատում են, բայց անմիջապես կարգավորվում է հարցը։ Գազատարի վթարման պատճառով հաճախ հոսանքի ճնշումը մեծ է լինում, խնդիր է առաջանում, սակայն անմիջապես վերանորոգում են։ Այն ընտանիքներն էլ, որոնք գազամատակարարման դադարեցման պատճառով դժվարություններ են ունենում, քաղաքապետարանը քայլեր ձեռնարկում է հարցը լուծելու առումով, սակայն էլեկտրացանցն իր աշխատանքները հավուր պատշաճի է կատարում»,- նշել է Սարգսյանը։ Մարտի լույս 8-ի գիշերը Հայաստանից Արցախ մտնող գազատարի վնասման հետևանքով Արցախում խափանվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ ադրբեջանցիները թույլ չեն տալիս այն նորոգել։ Բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները և ԱԽ գրասենյակի աշխատակիցներ։ Արցախի հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |