1 ապրիլի 2022 - 17:28 AMT
ՌԴ փորձագետ․ Եվրոպական գինիները ռուսական շուկայում կարող են փոխարինվել նաև հայկականով

Ռուսաստանցիները երկրի դեմ պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները կարող են փոխարինել ռուսական արտադրության գինիներով, ինչպես նաև Հայաստանում, Հունաստանում, Չիլիում, Արգենտինայում, Թուրքիայում և Սերբիայում արտադրվող գինիներով։ Այդ մասին հայտարարել է գինու վաճառքով զբաղվող Fort ընկերության ներկրման գծով տնօրեն Դարյա Սոլոգուբը։

Ըստ փորձագետի, վերջին 5 տարում հայկական գինիների որակը զգալիորեն բարելավվել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե խոսում ենք ավելի թունդ ալկոհոլի մասին, ապա այս դեպքում շուկայում ակտիվ ներգրավվածություն կունենան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի արտադրողները։ Գնորդներին հետաքրքիր կլինի փոխել շվեդական վիսկին, Դանիայից ներկրված ռոմը կամ Իսլանդիայից բերված ջինը»,-ասել է Սոլոգուբը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ն բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։