Երևանի կենտրոնի պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված գրասենյակը![]() 9 ապրիլի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․ կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը: 2006-ից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է․ «Այսօր վերջապես մենք վերադարձել ենք մեր տուն: Դեռևս 1920-ական թվականների վերջին այստեղ կառուցվել է փակ կինոտաղավար, որը խորհրդային տարիներին երրորդն էր իր մեծությամբ: Հետագայում, երբ տարածքում կառուցվեց բնակելի շենք, մեզ այստեղից հատկացվեց փոքր տարածք, որտեղ երկար տարիներ չկային ներդրումներ, և մենք չունեինք պայմաններ: Այժմ մենք վերջապես ունենք աշխատանքային պայմաններ»։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի ականավոր և վաստակաշատ գործիչներ, կինոյի մասնագետներ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին: Դումանյանը նշել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ապահովվել է նոր միջավայրով, որը կարևոր է կինոյի ոլորտի արտադրանքի հանրահռչակման և ըստ արժանվույն ներկայացման համար: ՀՀ կառավարության մի շարք որոշումներով գումար է հատկացվել կինոկենտրոնի 147․6 քմ մակերեսով տարածքի նախագծահաշվարկային, վերականգնման, վերակառուցման և կահավորման աշխատանքների համար։ 2022 թ․ հունվարի 1-ից արդեն Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը շարունակում է նոր ու հիմնական՝ Տերյան 3ա հասցեում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |