Վարչապետ․ ՀՀ-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հրվ. Կովկասում խաղաղության համար![]() 30 ապրիլի 2022 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ընդգծել է, որ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար: «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»: Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը: Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |