5 ապրիլի 2009 - 00:16 AMT
Սպիտակ տան մամլո քարտուղարը խուսափել է Հայոց ցեղասպանության մասին հարցին պատասխանելուց
Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսին խուսափեց Հայոց ցեղասպանության մասին հարցին պատասխանելուց: «Կարծում եմ` մենք դրա մասին ավելի ուշ կխոսենք»,- ասել է Ռոբերտ Գիբսը:

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի այցը Թուրքիա պետք է ամրապնդի երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ ցույց տա դրանց կարեւորությունը: «Մենք կկարողանանք քննարկել մեր ընդհանուր խնդիրները, որոնց շուրջ կարող ենք համագործակցել»,- ընդգծել է Սպիտակ տան մամլո քարտուղարը, հաղորդում է Asbarez.com-ը: