Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ ձգտումը խաղաղության

Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ ձգտումը խաղաղության

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, թե «Փաշինյանի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ ձգտումը խաղաղության»։

Փաշինյանը Նիդերլանդներում ասել է, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա։ Նա նշել է, որ վերջին անգամ ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել:

«ՀՀ վարչապետի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, այդ թվում մեղադրանքները հումանիտար հարցերում, վկայում են, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծ լինելուց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է նա, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նա ասել է, թե հայկական կողմից ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելուց հետո և երկու երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ևս «Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են տուժել ականների պայթյուններից»։ Նա հավելել է, որ միայն ընթացիկ տարում 9 այդպիսի դեպք է եղել, որից տուժել է 10 մարդ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր «219 մարդ է պայթել ականների վրա»։

«Նման պայմաններում ՀՀ վարչապետի մեղադրանքները, որ Ադրբեջանը հումանիտար քայլեր չի ձեռնարկում, չի վերադարձնում հայկական ծագումով պահվող անձանց, անտեղի են և անհիմն»,-ասել է նա։

Նիդերլանդներում վարչապետն ասել է․ «Մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»: Հայաստանի վարչապետը կարևորել է, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---