Քուվեյթի քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել առանց վիզայի![]() 13 մայիսի 2022 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց վիզայի։ Այդպիսի որոշում է ընդունվել գործադիրի նիստում։ Առաջարկը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ դա կխթանի զբոսաշրջությունն ու գործարար փոխայցերը։ Քուվեյթի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կկարողանան ՀՀ-ում մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վիզայի պահանջի չեղարկումը կարող է նպաստել Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացմանը, որը չեղարկվել էր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |