Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի![]() 13 մայիսի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում նախատեսվում է ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր բացել։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022-ի սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ: Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել հետևյալ ներդրումները՝ դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում, շենքային պայմանների որոշակի բարելավում, շենքի մշտական ջրամատակարարման ապահովում՝ խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ, ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ, հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում, քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում, 25-տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում, մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում: Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 2021-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ: ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |