Մարուքյանը պարզաբանել է` Փաշինյանն ինչ նկատի ուներ, երբ ԱԺ-ում ասում էր, որ գաղտնիք ունի բացահայտելու

Մարուքյանը պարզաբանել է` Փաշինյանն ինչ նկատի ուներ, երբ ԱԺ-ում ասում էր, որ գաղտնիք ունի բացահայտելու

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում արած այն արտահայտության մասին, թե մի գաղտնիք էր ուզում բացահայտել, բայց հետո կանի` ընդդիմադիրների ներկայությամբ։

Փաշինյանն այդ մասին ասել է ԱԺ-ում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, որը հրապարակել է Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որից հետո ընդդիմադիրները լքել են դահլիճը։

Մարուքյանը հայտարարել է, թե վարչապետը ցանկանում էր ասել, որ երբ ՀՀ-ն 2007թ․ համաձայնություն է տվել, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների հիման վրա, դրանով «առ ոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն», քանի որ Մադրիդյան սկզբունքներում արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն էր նախատեսվում։

Ենթադրվում էր, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է լծված լիներ այդ անկախության ճանաչման գործընթացին, սակայն, ընդունելով Մադրիդյան սկզբունքները, «16 տարվա դիվանագիտական աշխատանքը ջուրն է գցվել»։

Մարուքյանը նշել է, որ այդ ժամանակ ՀՀ-ում կոալիցիոն կառավորություն էր, նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես եղել է իշխանության մեջ, ինչպես նաև ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է կազմել։

«Նոր հանրաքվեի պայմանավործավության համաձայն դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները՝ ԽՍՀՄ ժամանակների համամասնությամբ, մինչդեռ 1991թ․ ադրբեջանցիները չեն մասնակցել հանրաքվեին, քանի որ իրենք չենք ցանկացել, ոչ թե հայերը թույլ չեն տվել, ու նույնիսկ հարձակումներ են գործել»,-ասել է նա։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ճիշտ է, հետո ադրբեջանցիները նաև Մադրիդյան սկզբունքներից են հրաժարվել, բայց «մենք ինքներս հո անցկացրած հանրաքվեն համարե՞լ ենք առ ոչինչ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---