Երևանում վաղ առավոտից փողոցներ են փակում․ 155 բերման ենթարկված կա17 մայիսի 2022 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները փակում են փողոցներ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։ Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը, կան բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Լարված է եղել նաև Իսահակյանի փողոցում։ Երբ կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի մասնակից տղամարդկանց, փողոցը կրկին փակել են տեղում մնացած կանայք, հայտնում է «Փաստինֆոն»։ Ոստիկանները բերման են ենթարկել 155 քաղաքացու, ասել են ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման ենթարկվածների թվում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Հայրենիք» կուսակցության անդամներ և այլոք։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |