Թուրքիան սպառնում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին

Թուրքիան սպառնում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Էրդողանի կառավարությունը նաև խոստացել է արգելափակել այն երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Թուրքիայի դեմ, գրում է BBC-ն։

2019-ին, Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո, Ֆինլանդիան և Շվեդիան էմբարգո են սահմանել Թուրքի սպառազինության աrաքումների վրա:

Էրդողանը նույնիսկ ասել է, որ այդ երկրները կարող են Անկարային համոզելու համար իրեն դիվանագետներին չուղարկել Անկարա։

Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։

Այնուամենայնիվ վերոնշյալ սկանդինավյան երկրներն ուղարկում են իրենց պատվիրակություններին Թուրքիա։

Ըստ BBC-ի թղթակցի, հավանաբար, Թուրքիան որոշակի գին է ուզում իր քվեի համար։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---