ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել

ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Կողմ է քվեարկել է 81 սենատոր, դեմ՝ 11-ը, գրում է Deutsche Welle-ն։

Նրանք կողմ են քվեարկել օրինագծի ընդունման վերաբերյալ առաջարկի շուրջ դեբատները դադարեցնելու առաջարկությանը։

Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կայանալու է շաբաթվա վերջին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայում պատերազմի դադարեցման նշաններ չի տեսնում։

«Ցավոք, դեռևս տեսանելի չէ, որ աճած լինի այն ընկալումը, թե որքան հնարավոր է արագ պետք է վերջ տալ սրան»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

 Ուշագրավ
---