Հայ ըմբիշները պարգևատրվել են ՎԲԵԹ-ի կողմից![]() 27 մայիսի 2022 - 10:55 AMT PanARMENIAN.Net - 2022-ին ՎԲԵԹ-ը սկսել է համագործակցություն Հայաստանի ամենամեծ նվաճումներն ունեցող մարզաձևի ներկայացուցիչների՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Բուդապեշտում կայացած Եվրոպայի 2022թ. առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճել է 7 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե և 4՝ բրոնզե: Հայկական սպորտում մեծ ներկայություն ունեցող ՎԲԵԹ-ի և Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի համագործակցության շրջանակը ներառում է ինչպես միջազգային ասպարեզում հայկական ըմբշամարտի հաջողությունների հետագա խթանումը, այնպես էլ տեղական մրցաշարերի զարգացումը և մասսայականության բարձրացումը: Համագործակցության հիմնական ուղղություններից բացի՝ ՎԲԵԹ-ը կարևորում է նաև միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցած մարզիկների խրախուսումը: Այդ նպատակով ՎԲԵԹ-ի կողմից պարգևատրվել են Եվրոպայի առաջնության մրցանակակիրները. բրոնզե մեդալ նվաճած մարզիկները՝ 500,000 դրամ, արծաթե մեդալ նվաճած ըմբիշները՝ 1,000,000 դրամ, իսկ ոսկե մեդալ նվաճած մարզիկը՝ 2,000,000 դրամ: ՎԲԵԹ-ը մշտապես կարևորել և ընդլայնել է նոր համագործակցությունները տարբեր սպորտաձևերում, ինչն էլ կօժանդակի սպորտի զարգացմանը Հայաստանում և կնպաստի հայ մարզիկների հաջողություններին միջազգային ասպարեզում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |