Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը![]() 27 մայիսի 2022 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը, հայկական կողմի դիրքորոշումն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է Չեռնոգորիայի հետ հարաբերությունները։ «Հաճույքով արձանագրեցի, որ դեռևս 1978-ին մեր մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել: Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել»: Ջուկանովիչը նշել է, որ դեևս դպրոցական հասակում Տիտոգրադի և Երևանի միջև փոխանակման ծրագրով որոշ ժամանակ է անցկացնել Երևանում և շատ լավ հուշեր ունի։ «Առաջին համագործակցությունը եղել է այն ժամանակ, երբ մեր երկրներն ավելի մեծ պետությունների մաս էին՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի։ Այժմ նոր քաղաքական իրականության մեջ ենք, անկախ պետություններ ենք և հավատացած եմ, որ երկուստեք շահագրգռված ենք ու ի զորու՝ ավելի խորացնելու այս համագործակցությունը։ Չեռնոգորիան փոքր երկիր է և կարծում եմ՝ փոքր երկրները կարող են, ավելի հրատապ կարիք ունեն կամ ավելի կարևոր է քաղաքականապես ակտիվ լինել։ Մեր հիմնական արտաքին քաղաքականության նպատակն է եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրումը: Իհարկե, մենք հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում ձեր տարածաշրջանում և ցանկանում ենք Եվրասիական տարածաշրջանի հետ էլ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ արդեն կան ավանդական հարաբերություններ մեր երկրների միջև»,-ասել է նա։ Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |