Բաբայան․ Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակավ ներողություն խնդրել Վանեցյանից![]() 11 հունիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Դատարանը պարտավորեցրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա: Խոսքը 2020-ի սեպտեմբերի 18-ին կայքերից մեկին տված հարցազրույցի մասին է, որտեղ Բաբաջանյանն ասել էր, թե Վանեցյանը «վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին»։ Վանեցյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, վիրավորանքի համար ներողություն խնդրել, պարտավորեցնել հրապարակել վճիռը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը, ասվում է DataLex-ի հրապարակման մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |