Սաղաթելյան․ Մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը![]() 21 հունիսի 2022 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով մանդատը վայր դնելու՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանի որոշմանը, ասել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը: «Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը»,-ասել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում։ «Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասել է նա: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նա նշել է նաև, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Դեռ այն ժամանակ նա հայտարարել էր, որ ինքն այլևս չի պատկերացնում իր գործունեությունն այս գումարման ԱԺ-ում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |