DW. Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից, շատերին հաշմանդամության նպաստ չեն տալիս

DW. Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից, շատերին հաշմանդամության նպաստ չեն տալիս

PanARMENIAN.Net - Երկրորդ Արցախյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության նպաստներ ստանալ և որ, ընդհանուր առմամբ, իրենց իրավունքները խախտվում են։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատերազմից հետո ինքնասպան է եղել ավելի քան 30 մասնակից՝ վերջին այդպիսի ինքնասպանությունը եղել է հունիսի 16-ին։

2022-ի սկզբից Ադրբեջանում նրանց մասնակցությամբ մի քանի խմբային և միայնակ ակցիաներ են անցկացվել, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Առավել աղմկահարույց էր հունիսի 2-ի ակցիան, երբ բողոքի ակցիայի մասնակիցները գրավեցին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության շենքը, կոտրեցին դռները, ներխուժեցին նախասրահ՝ հանդիպում պահանջելով նախարարի հետ։ Վերջինս նրանց այդպես էլ չընդունեց, սակայն, առաջին անգամ խնդիրը հնչեղություն ստացավ։

Նշվում է, որ ադրբեջանական հանրության շրջանում նույնիսկ նրանցից շատերը, որոնք պատերազմն արդարացված և հաղթական են համարում, տարակուսած են այն վիճակից, որում հայտնվել են մասնակիցները՝ այն անվանելով «խայտառակ»։

Պետական AzTV-ի սյուժեում ամեն ինչում մեղադրել են հունիսի 2-ի ակցիայի մասնակիցներին՝ ակնկալելով, որ հայրենիքն անվճար են պաշտպանում և չի կարելի է «չարաշահել վետերանի սուրբ կարգավիճակը»։

Ըստ նախարարության, 3000 անձի հաշմանդամության կարգ է տրվել։

Ադրբեջանում երկրորդ Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները, որոնք արդեն ունեն վետերանի կարգավիճակ, ստանում են ամսական 80 մանաթ նպաստ (մոտ $50), իսկ հաշմանդամության նպաստը 300-400 մանաթ է (մոտ $177-236)։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---