Հակագազերով ակցիա` ՀՀ-ում կենսալաբորատորիաների գործունեության դեմ![]() 22 հունիսի 2022 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են պաստառներ՝ «Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ», «Հանրային առողջությունը վտանգելն անթույլատրելի է» գրություններով, նրանցից ոմանք էլ հակագազերով են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Ակցիան կազմակերպել էին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը։ «Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել»,- հայտարարել է ակցիայի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը: Ակցիայի մասնակիցները նաև փոքրիկ ներկայացում էին բեմադրել, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Բիլ Գեյթսի և Ջորջ Սորոսի պատկերներով դիմակներ էին կրում: Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական կողմը հարցեր է բարձրացնում կենսաբանական անվտանգության առումով, ասել է, որ կենսալաբորատորիաների վերաբերյալ ռուս գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |