ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին․ Կարգավորում ենք հարցերը գործընկերների հետ երկկողմ ձևաչափով![]() 22 հունիսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում ՌԻԱ Նովոստի գործակալության արգելափակմանն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, հույս է հայտնել, որ նման միջադեպերի քանակը հնարավորինս կնվազի։ Նա նշել է նաև, որ առկա և առաջացող հարցերը Մոսկվան կարգավորում է գործընկերների հետ երկկողմ ձևաչափով։ «Ես միշտ ելնում եմ նրանից, որ ԶԼՄ-ների և նրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով երկու հիմնարար բան՝ համապատասխանությունն օրենքին և հարգանքը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն արձանագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում»,- ասել է Զախարովան: Հունիսի 3-ին հրապարակված Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքն արգելափակվել էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «անջատողական միտումներով» այդ հարցազրույցի հրապարակումը «ստվերում է խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ ջանքերը» և հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |