ԶԼՄ․ Թուրքիայում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել

ԶԼՄ․ Թուրքիայում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հյուսիս-արևելքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել։ Շրջան ժամանած ուժային կառույցների ներկայացուցիչներն առգրվված անօդաչու սարքն ուղարկել են Անկարա՝ փորձաքննության, գրում է թուրքական IHA-ն։

Անօդաչու սարքը մարդիկ հայտնաբերել են լեռնային տեղանքում՝ Թիլքիչեկ գյուղի և Կազիկբելի հարթավայրի միջև ընկած տարածքում։

Ուժայինները պարզել են որ թևերի մոտ 3 մետր բացվածքով ԱԹՍ-ն «Օռլան-10» տեսակի ռուսական արտադրության հետախուզական, սպառազինությունից զերծ նմուշ է։

Ենթադրվում է, որ ԱԹՍ-ն Թուրքիայում է հայտնվել Ուկրաինայի կամ Սիրիայի տարածքից՝ կորցնելով ազդանշանը։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---