Լավրովը մեկնել է Իրան. Անմիջապես հետո Ադրբեջան կայցելի![]() 23 հունիսի 2022 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն Իրան, որը կավարտվի հունիսի 23-ին։ Այցը տեղի է ունենում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կողմերը քննարկելու են մի շարք միջազգային հարցեր, այդ թվում իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում, Եմենում և Կասպից ծովի շուրջ։ Քննարկվելու են նաև երկկողմ հարցեր։ Հունիսի 23-24-ին տեղի կունենա Լավրովի այցն Ադրբեջան՝ բանակցություններ կանցկացվեն ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, որոնք կոչված են «կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերություններն ու վերածելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ ըստ փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների կողմից Մոսկվայում ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի։ Քննարկվելու են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |