Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կկառուցվի

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կկառուցվի

PanARMENIAN.Net - Վանաձորում աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց կկառուցվի։ Այդ մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

‌Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հայտարարել է, որ Երևանում պատրաստվում են հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոց բացել։

«Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց բացենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է սկսել դպրոցների նախագծերի պատվիրման աշխատանքները և խորհրդակցել չեմպիոնների հետ, որպեսզի նրանք ապագա դպրոցներում կոնկրետ մասնակցություն ունենան։

‌Փաշինյանը նշել է նաև, որ 2022-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելի են, և դա թույլ կտա ֆինանսավորել նաև վերոնշյալ դպրոցների կառուցումը։

Հավաքագրված հավելյալ 40 մլրդ դրամը որոշվել է ներառել պետական բյուջեում։

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---