Հունիսի 27-ից «Լամբադայի» նորոգման պատճառով Կոմիտաս-Ազատություն ուղղությունը փակ կլինի![]() 23 հունիսի 2022 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող. (շուկայի կողմից) -Ազատության պող. (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը: Դա պայմանավորված է Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ։ Գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են:, տեղեկացնում է քաղաքապետարանը։ Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |