Աղբը ջրանցքը նետելու համար քաղաքացին կտուգանվի 20,000 դրամով՝ հասցեն հայտնաբերվել է![]() 23 հունիսի 2022 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանն արձագանքել է համացանցում լայն տարածում ստացած տեսանյութին, որտեղ կինը տան մոտով հոսող ջրանցքն է նետում աղբը՝ 20,000 դրամ տուգանք սահմանելով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ «Արդեն լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք»,-ասվում է գրառման մեջ: Նա նշել է նաև, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |