Մխիթարյանը՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին․ Ամեն ինչ կանեմ՝ օգնելու ակումբին 2 հուլիսի 2022 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամեն ինչ կանի՝ ակումբին օգնելու համար։ «Շատ ուրախ եմ միանալ նման մեծ ակումբի։ Կներդնեմ առավելագույնը և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին հասնելու մեր նպատակներին»,-գրել է նա։ Նա երկամյա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ: 2019-ից Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմա» ակումբում, որի կազմում մասնակցել է 115 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/2022 խաղաշրջանում «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Conference League-ի առաջին մրցաշարի հաղթող։ Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |