ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները։

«Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---