Զեկույց․ ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին

Զեկույց․ ՀՀ-ն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշվում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։

«Այս ջանքերը ներառում են ավելի մեծ թվով քրեական հետապնդումներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և ավելի շատ զոհերի նույնացում։ 2014թ․ ի վեր առաջին անգամ դատարանի կողմից աշխատանքային թրաֆիքինգի գործով դատապարտում է եղել։ Կառավարությունն ընդունել է դիտազննման ցուցիչներ սոցիալական աշխատողների համար և կատարել է փոփոխություններ ընթացակարգերում` միօրինականացնելու տվյալների հավաքագրումն ու տեղեկությունների փոխանցումը, և ապահովել է համակողմանի վերապատրաստում այդ հարցերով զբաղվող անձնակազմի համար»,-ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---