Ադրբեջանական զինուժի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատունը

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վնասվել է Կարմիր  Շուկայի  բնակչի առանձնատունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատունը, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Հուլիսի 28-ին` ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի բաժանմունք է դիմել` նշելով, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:

Վնասի չափը պարզվում է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---