Yandex-ի նախկին տնօրեն Խուդավերդյանը ԵՄ-ից պահանջել է վերացնել իր դեմ պատժամիջոցները![]() 2 օգոստոսի 2022 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պահանջել է ԵՄ-ից չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցներիը։ Նա հայտարարել է, որ չի աջակցում պատերազմին։ Նա հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ ԵՄ խորհրդի, որն իր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գրում է Meduza-ն։ Հայցում Խուդավերդյանը նշել է, որ ԵՄ իշխանությունները հավաստի ապացույցներ չունեն։ Նա ասել է, որ չի աջակցում ՌԴ իշխանությունների գործողություններին Ուկրաինայում։ Նա նշել է, որ Yandex-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին «ռուսներից տեղեկությունները թաքցնելու առանցքային տարր չէ» և «չի հանդիսանում եկամուտի զգալի աղբյուր ՌԴ կառավարության համար»։ Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել մարտի 15-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |