Արոնյանը չի խաղա ՀՀ հավաքականի դեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Արոնյանը չի խաղա ՀՀ հավաքականի դեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայտեր Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որտեղ ՀՀ հավաքականը հանդիպելու է ԱՄՆ ընտրանուն։

Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը 6 հաղթանակից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ՀՀ հավաքականը վաստակել է 12 միավոր։

ԱՄՆ հավաքականը 11 միավորոբ երկրորդ հորիզոնականում է, լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5): Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---