ԿԽՄԿ․ Հայաստանից 303 անձ դեռևս անհետ կորած է համարվում![]() 12 օգոստոսի 2022 - 10:47 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը, գրում է Aysor.am-ը։ «Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղեկագրի՝ Կարմիր խաչը գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով։ ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |