Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը13 օգոստոսի 2022 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Տևական հիվանդությունից հետո մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Նա 55 տարեկան էր։ Սարոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել է Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ Սարոյանը 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։ 2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։ 2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |