Ջանիբեկյանը հիմնել է միջազգային վենչուրային նոր ընկերություն՝ Triple S Ventures-ը![]() 13 օգոստոսի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ձեռնարկատեր Արթուր Ջանիբեկյանը, Seaside Startup Summit-ի համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանի ու Ավագ Սիմոնյանի հետ համատեղ, նոր միջազգային վենչուրային ընկերություն են հիմնել՝ Triple S Ventures։ Triple S-ն ակտիվ գործունեություն է վարում Հայաստանում և սփյուռքում։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Pre-seed կամ Seed փուլում գտնվող ստարտափները։ Ներդրումները կարվեն արհեստական բանականության (AI), SaaS հարթակներում, բլոկչեյն տեխնոլոգիաների (Blockchain), կրեատիվ տնտեսության (Creator economy) և ֆինանսական տեխնոլոգիաների (Fintech) ոլորտներում։ Հիմնադրամի նպատակներից է միջազգային մասշտաբով փորձի փոխանակումը և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Առաջիկա օրերին հիմնադրամը կսկսի գործել ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայում։ Ապագայում նախատեսվում է գործունեություն ծավալել նաև ԵՄ շուկաներում և Մեծ Բրիտանիայում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |