Նախարար․ Շներն ադզակ են տվել՝ մարդիկ կան փլատակների տակ, չենք կարող տրակտորով աշխատել15 օգոստոսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ասել է՝ քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, չեն կարող տրակտորով աշխատել։ «Քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, մենք չենք կարող տրակտորով աշխատել ու վնասել նրանց։ Նաև շների միջոցով ենք փնտրել, շներն ադզակ են տվել, որ մարդիկ կան փլատակների տակ։ Վերջին 2 դին շների միջոցով ենք հայտնաբերել», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ 2 սյուն կա, որ մնացել են երեկվանից՝ հիմա այդ սյուները վնասազերծելու աշխատանքներ են կատարվում, որովհետև դրանք մեծ վտանգ են ներկայացնում թե փրկարարների, թե այնտեղ գտնվող այլ մարդկանց համար։ «Ամբողջական մարում դեռ չի եղել, ինտենսիվ շարունակում ենք աշխատել։ Ենթադրում ենք, որ այդ սյուների հատվածում ևս քաղաքացիներ կարող են լինել, որովհետև եղել է բանուկ հատված», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարել, նաև կամավորներն են օգնել։ Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |